News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 01։00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծոծրակային շրջանի պատռված վերք և ձախից կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափովածներն են Բյուրական գյուղի բնակիչներ՝ 72-ամյա Ռիմա Շ․-ն և 79-ամյա Վազգեն Շ․-ն։ Վերջիններս հիվանդանոց ժամանած ոստիկաններին հայտնել են, որ իրենք վնասվածքները ստացել են տանը վայր ընկնելու հետևանքով։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորները ամուսիններ են, և նրանց ասածը իրականությանը չի համապատասխանում։

Ոստիկանները պարզել են նաև, որ նրանք վնասվածքները ստացել են հունվարի 8-ին իրենց տանը սեփական որդու՝ 51-ամյա Արշակ Շ․-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Արշակ Շ․-ն ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ