News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության թույլտվությունը յոթ ամիս առաջ է տվել, հայտնում է CNBC-ը՝ հղում կատարելով վարչակազմի հինգ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։

Վերջինների խոսքերով՝ նախագահական հրահանգը հունիսին եղել է պայմանով, որ Թրամփը պետք է վերջնականապես ստորագրի Սոլեյմանիի սպանության ցանկացած կոնկրետ օպերացիա։

Այդ որոշումը բացատրում է, թե ինչու է Սոլեյմանիի սպանությունը այն տարբերակների ցուցակում, որոնք զինվորականները երկու շաբաթ առաջ ներկայացրել են Թրամփին՝ որպես պատասխան Իրաքում իրանական հարձակումներին, որոնց հետեւանքով սպանվել էր մեկ ամերիկացի կապալառու եւ ԱՄՆ չորս զինծառայող, հայտնել են պաշտոնյաները։

Սակայն դա ստվեր է նետում Թրամփի վարչակազմի այն արդարացումների վրա, թե Սոլեյմանին սպանվել է, որովհետեւ գրոհներ էր պլանավորում ամերիկացիների վրա։

Այն բանից հետո, երբ հունիսին Իրանը հարվածել էր ամերիկյան անօդաչուին, Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը նրան կոչ էր արել վրեժ լուծել եւ մեկնարկել Սոլեյմանիի սպանության օպերացիան, հայտնել են պաշտոնյաները։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես ցանկանում էր, որ Թրամփը թույլ տա այդ սպանությունը։

Սակայն Թրամփը մերժել էր այդ գաղափարը՝ հայտարարելով, որ ինքը կգնա այդ քայլին, եթե Իրանը հատի «կարմիր գիծը» եւ ամերիկացու սպանի։

ԱՄՆ հետախուզության աշխատակիցները տարիներով հետեւել են Սոլեյմանիի տեղաշարժին։ Երբ Թրամփը ստանձնել է պաշտոնը, Պոմպեոն, որը ԿՀՎ-ի առաջին տնօրենն էր, նախագահին Սոլեյմանիի հանդեպ առավել ագրեսիվ մոտեցման կոչ է արել։

Սոլեյմանիի սպանության գաղափարը ծագել է 2017թ․։ Սակայն դա եղել է միայն Իրանի վրա «առավելագույն ճնշումների» բազմաթիվ տարրերից մեկը, ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը մասնակցել է բանակցություններին։

Գաղափարն ավելի լրջացել է այն բանից հետո, երբ 2018թ․ ապրիլին Ջոն Բոլթոնը դարձել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական։

Թրամփը Սոլեյմանիի սպանության օպերացիայի թույլտվությունը ստորագրել է Բաղդադում ԱՄՆ դեսպանության գրոհի փորձից հետո։

Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը երկու շաբաթ առաջ նախագահին ներկայացրել է պատասխանների մի շարք տարբերակներ, որոնց թվում՝ Սոլեյմանիի սպանությունը։ Պաշտոնյաների խոսքերով՝ նա ներկայացրել է նման գործողության դրական եւ բացասական կողմերը, սակայն հասկացրել է, որ ինքը կողմ է Սոլեյմանիի սպանությանը։

Ավելի ուշ տեղի ունեցած հանդիպման ժամանակ զինվորականները նշել են յուրաքանչյուր տարբերակի դեպքում զոհերի քանակի մասին՝ վստահեցնելով նախագահին, որ Խամենեիի օդանավակայանում ուշ գիշերին Սոլեյմանիի սպանությունը ավելի քիչ զոհերի պատճառ կդառնա, քան մյուս տարբերակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ