News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները մտադիր են պատժամիջոցների ցուցակ կազմել ամերիկյան ընկերությունների եւ քաղաքացիների համար, ովքեր ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտումներում։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս նախաձեռնության մասին հայտարարել է հանրապետության դատական ​​ճյուղի միջազգային կապերի եւ մարդու իրավունքների գծով տեղակալ Ղազեմ Աբադին։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»։ «ԱՄՆ-ն օգտագործում է պատժամիջոցները իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Մոտ ապագայում մենք կհրապարակենք ԱՄՆ այն կազմակերպությունների եւ անհատների ցանկը, ովքեր ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտումներում։ Իրանը պատժամիջոցներ կկիրառի այդ անձանց եւ կառույցների դեմ»,-ասել է նա։ 

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ԱՄՆ-ում ոստիկանական բռնության դեպքերը մաշկի այլ գույն ունեցող մարդկանց նկատմամբ պետք է դասակարգվեն որպես համակարգված ռասիզմ»։ Բացի այդ, ըստ նրա, «ամերիկյան բանտերում կալանավորների նկատմամբ խոշտանգումների եւ անօրինական վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ կան»։

Խոսելով Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների մասին՝ Աբադին նշել է, որ նման ճնշումը «վտանգներ է ստեղծել Իրանի ժողովրդի համար, իրանական կլինիկաներում գտնվող հիվանդները մնացել են առանց դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումների»։

Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։ Այս անգամ դրանք վերաբերում են յոթ իրանցիների եւ երկրի երկու իրավապահ մարմինների։ Ինչպես նշել է Պետքարտուղարությը, CAATSA-ի 106-րդ հոդվածի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենք) համաձայն՝ սահմանափակումներ են մտցվել երկու անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու են Իրանում միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների խախտման համար, ինչպես նաեւ երկու բանտերի նկատմամբ Զահեդան եւ Իսֆահան քաղաքներում։ Ըստ Պետքարտուղարության՝ ​այս ուղղիչ հաստատությունները պատասխանատու են արտադատական ​​մահապատիժների եւ կամայական կալանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
ԱՄՆ-ն Իրանից ակնկալում է վերադարձ ԳՀՀԾ պարտավորությունների կատարամանը. Բլինքեն
Եթե Իրանը վերադառնա ԳՀՀԾ շրջանակում իր պարտավորությունների լիակատար կատարմանը, ապա ԱՄՆ-ն նույնը կանի...
Ամենաշատ