News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը մանր խուլիգանության վարչական գործ է հարուցել Sci-Hub ռեսուրսի ստեղծող Ալեքսանդրա Էլբակյանի դեմ, ռեսուրսն անվճար գիտական հոդվածների հասանելիություն է ապահովում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են քաղաքի եւ Լենինգրադի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունում։

2019 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտ Էլբակյանը մի քանի անգամ թքել է բուհի էթիկայի հանձնաժողովի նիստի մասնակիցների վրա։

«Հարուցվել է վարչական գործ ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.1 հոդվածով («Մանր խուլիգանություն»),- միջադեպի ստուգման արդյունքների մասին ՏԱՍՍ-ի հարցին պատասխանել է գերատեսչության ներկայացուցիչը։

ՍՊՊՀ տեղեկատվությամբ՝ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 10-ին էթիկայի հանձնաժողովի նիստում, որը քննում էր Էլբակյանի հայտարարությունը «նվաստացումների եւ վիրավորանքների մասին», որոնց նա «ենթարկվել էր... թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների կողմից, չնայած բավական շատ եւ հաջող աշխատել էր ուսումնական ծրագրով»։

Էլբակյանը իրեն թույլ էր տվել «ագրեսիվ պահվածք, այդ թվում թքել էր նիստի ներկաների վրա»։ Շրջանավարտի խոսքով՝ նա դա արել է այն պատճառով, որ հանձնաժողովի անդամներն իր նկատմամբ կոպիտ են եղել, իսկ նրանցից մեկը՝ նրա նախկին դասախոս Ալեքսանդր Սիզիկովը, տեղից բարձրացել է՝ ասես պատրաստվելով հարվածել նրան։ Դրանից հետո հանձնաժողովի անդամները կանչել են պահապաններին, իսկ հետո որոշել են դիմել ոստիկանություն։

Էլբակյանը ստեղծել է Sci-Hub ինտերնետ-սերվիսը, որը անվճար գիտական հոդվածների տեքստերի անլեգալ հասանելիություն է ապահովում։ Սերվիսի հետ են կապված մի շարք սկանդալներ, մասնավորապես՝ Elsevier գիտական հրատարակությունը փորձում էր դատարանով Էլբակյանից 15 մլն դոլար գանձել։ Դատարանը պաշտպանեց Elsevier-ին, բայց հրատարակչությունն այդպես էլ փող չստացավ։

2018 թվականին «Ռոսկոմնադզորը» սկսեց արգելափակել Sci-Hub-ը Ռուսաստանում Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման հիման վրա։ Հայցը ներկայացրել էր Springer Nature հրատարակչական ընկերությունը, որը պահանջում էր պաշտպանել երեք գիտական հրապարակումների իր հեղինակային իրավունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ