News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման եւ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացները ընթանում են զուգահեռ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները եւ արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլեւ կնպաստեն Արցախի անվտանգության եւ տարածաշրջանային կայունության մակարդակի բարձրացմանը:

Մասիս Մայիլյանը շեշտել է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելու եւ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք եռակողմ ձեւաչափը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ:

ԱԳ նախարարը նշել է, որ 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահվմանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանին պահպանվել է հրադադարի ռեժիմը:

Ընդգծելով պատերազմի հեռանկարները բացառելու եւ հակամարտության գոտում կայունություն ապահովելու կարեւորությունը` Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակել են աջակցել ԵԱՀԿ առաքելության կողմից հրադադարի պահպանման ռեժիմի դիտարկումների պարբերական անցկացմանը: Արտգործնախարարը հավելել է, որ տարվա ընթացքում հակամարտության կողմերի միջեւ համաձայնեցվել եւ իրականացվել են վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ միտված խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Մասիս Մայիլյանը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման կարեւորությունը, որի ընթացքում Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է հանրապետության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավար Սարասար Սարյանին հնարավորություն է ընձեռվել ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնելու Արցախում փախստականների խնդրի հետ կապված իրավիճակը: Նախարարը նաեւ նշել է, որ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ այցելել են Ստեփանակերտ, հանդիպումներ ունեցել Արցախի Նախագահի,  ինչպես նաեւ ԱԳՆ ղեկավարի եւ պաշտպանության նախարարի հետ:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2019 թ. լրացել է ադրբեջան-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարեւորագույն փաստաթղթի՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակը, որը թույլ է տվել հակամարտության լուծումը տեղափոխել  դիվանագիտական դաշտ: Այս կապակցությամբ մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է խորհրդաժողով, որին մասնակցել են  քաղաքական եւ հասարակական գործիչներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանից: Խորհրդաժողովին որպես հատուկ հյուր մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը մատնանշել է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ համագործակցության բարձր մակարդակը, ինչը Ստեփանակերտին թույլ է տալիս  Երեւանի գործընկերներին ներկայացնել Արցախի դիրքորոշումը համահայկական օրակարգի այս կամ այն առանցքային ասպեկտների, ինչպես նաեւ խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շուրջ:  Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարեւորել է հուլիսի 5-ին Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ 2019-2020 թթ. խորհրդատվությունների պլանի ստորագրումը, ինչը թույլ է տալիս երկու արտաքին քաղաքական գերատեսչություններին խորացնել համագործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ