News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Հունվարի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և և Միխայիլ Օլարուն (Մոլդովա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում կոնֆլիկտի գոտիներում էթնիկ փոքրամասնությունների խնդրի վրա. Անի Սամսոնյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
Ես կարծում եմ՝ այսօր պետությունները, միջազգային կազմակերպությունները՝ հատկապես ԵԱՀԿ-ն հնարավորություն ունեն կոնկրետ գործողությունների միջոցով...
Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Վիեննայում մասնակցում է «Անվտանգության, կայունության եւ տնտեսական աճի խթանումը...
Անջեյ Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին․ Աննա Նաղդալյան
Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված և այնուհետև ջնջված անձնական գրառումներին․․․
ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով
«Շատ մտահոգված եմ լրագրողների դեմ իրավապահ մարմինների բռնի գործողությունների դեպքերով եւ կոշտ վերաբերմունքով...
Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ. քննարկել է ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակը
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների…
ԵԱՀԿ-ն կարծում է, որ Ադրբեջանում ընտրություններին իրական մրցակցություն չի եղել
«Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց...
Ֆոտոռեպորտաժներ