News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների հարցում Գերմանիայի եւ Եվրոպայի շահագրգռվածությունը: Այդ շահի գիտակցումը մեծացել է՝ ասել է Մերկելը Financial Times-ին տված հարցազրույցում:

«Եվ հակառակը, ԱՄՆ-ի համար Եվրոպային աջակցելու անհրաժեշտությունը նվազել է: Այդ պատճառով հարաբերությունները բխում են մեր շահերից: Եվ եթե դա ընկած է մեր շահերի հիմքում, ապա մենք պետք է մեր ներդրումն ունենանք»,- նշել է կանցլերը:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածությունը կախված է գործող քաղաքական գործիչներից, Մերկելը պատասխանել է, որ խոսքը կառուցվածքային խնդրի մասին է՝ չնայած նրան, որ քաղաքականությունը կախված է նրանցից, ովքեր այն վարում են: Նախագահ Թրամփի համար, նրա խոսքով, ժամանակակից աշխարհի բազմակողմանիության ճանաչումն ինքնին ընդունելի չէ:    

Եվրոպան, իր հերթին, ինչպես նշել է կանցլերը, այլեւս համաշխարհային իրադարձությունների կենտրոն չի համարվում: Նախկին Եվրոպան՝ որպես հակազդեցության գիծ, այլեւս գոյություն չունի սառը պատերազմի ավարտի պահից: Այդ պատճառով Եվրոպան պետք է իմաստավորի իր սեփական աշխարհաքաղաքական դերը, իսկ հին աշխարհի նկատմամբ ԱՄՆ-ի ուղղվածությունը կնվազի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ