News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սենատը պաշտոնապես սկսել է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը։ Կոնգրեսի վերին պալատ են եկել Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված 7 օրենսդիրները, որոնք պետք է ներկայացնեն մեղադրող կողմը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նախօրեին այս օրենսդիրները, որոնք իմփիչմենթի հարցով մենեջերներ են նշանակվել, անձամբ իմփիչմենթի հոդվածները փոխանցել են Սենատին։

Մեղադրողների թվում են Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը եւ Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը։

Դատական լսումները Սենատում կսկսվեն հունվարի 21-ին եւ, ինչպես սպասվում է, կտեւեն մի քանի շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ