News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առեւտրի գծով եվրահանձնակատար Ֆիլ Հոգանը հայտարարել է, որ իր հանդիպումները ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ «լավ սկիզբ» են նշանավորել Վաշինգտոնի հետ առեւտրային կապերի վերականգնման համար, բայց դեռեւս շատ անելիքներ կան, տեղեկացնում է Reuters-ը։

Հոգանը իր այցելության ժամանակ երկու անգամ հանդիպել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհաուզերի հետ, դրանով իսկ ընդգծվել է, որ Բրյուսելը ցանկանում է պայմանավորվել դաշնակիցների միջեւ տարաձայնությունները լուծելու եւ թանկարժեք ու տնտեսապես վնասակար ծախսերից, մասնավորապես՝ սակագներ մտցնելուց խուսափելու մասին։

«Սա լավ սկիզբ է... բայց մենք դեռեւս շատ անելիքներ ունենք»,- ասել է Հոգանը լրագրողներին ԱՄՆ պաշտոնյաների, օրենսդիրների եւ ձեռնարկությունների ղեկավարների հետ եռօրյա հանդիպումներից հետո։

Նրա խոսքով՝ Բրյուսելը հույս ունի օգտագործել մտահոգությունը Չինաստանի հետ կապված եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման անհրաժեշտությունը՝ առաջ մղելու համար ավիափոխադրումների սուբսիդիաների, հարկերի եւ թվային ծառայությունների ու առեւտրային պատնեշների շուրջ վեճերի կարգավորումը։

Նա նշել է, որ ԵՄ-ը պատրաստ է դիտարկել «մինի-առեւտրային գործարքի» կնքման հարցը, որի նման գործարքներ ԱՄՆ-ը կնքել է Ճապոնիայի եւ այլ երկրների հետ։ Հոգանը նշել է, որ սակագներ մտցնելը «ակն ընդ ական» սկզբունքով կվնասի երկու կողմերին էլ, բայց ԵՄ-ը կարձագանքի, եթե Վաշինգտոնը եվրոպական ապրանքների համար տուրքեր մտցնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ