News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես այդ խոսակցություններին որեւիցե կերպ չեմ վերաբերվում, իմ օրակարգում նման հարց չկա, դա ինձ չի հետաքրքրում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ՔՊ գրասենյակում կայացած «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում տեղեկություններին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի կնոջ եւ դստեր նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ նման հարցեր օրակարգ բերելը այն պարզ պատճառով է, որ այսօր ուրիշ թեմա չկա խոսելու, դրանից են խոսում»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ այդ հակաքարոզչության հետ կապված իրավապահներն անելիք ունեն. «Զրպարտության ժամանակ անձը դիմում է դատարան եւ հայց է ներկայացնում»:

Իսկ ահա պետական հեղաշրջման մասին լուրերի դեպքում, ըստ ԱԺ փոխնախագահի, քրգործ հարուցելու առիթ է. «Ծանոթ չեմ հրապարակմանը, բայց յուրաքանչյուր նմանատիպ հայտարարություն, բնական է, առիթ է հանդիսանում եւ հետազոտման, եւ քրեական գործ հարուցելու»:

Հարցին, թե հավատալո՞ւ է, որ Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի հետ կարող էր համագործակցել, որպեսզի պետական հեղաշրջում իրականացնի, նա ասաց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել: Դիտարկմանը, որ մի կողմում իր թիմն է, մյուս կողմում իր ընկեր Վանեցյանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իմ թիմը Հայաստանի Հանրապետությունն է, իմ թիմը «Քաղաքացիական պայմանագիրն» է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ