News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անասնապահների բողոքի ակցիան ավարտվեց։ Նրանք նշեցին, որ երկուշաբթի շարունակելու են ակցիաները։

Այսօր անասնապահների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կառավարության նամակների և դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում անասնապահները ասացին․ «Հարցը քննարկման է դրված։ Մեզ լիարժեք պատասխան չտրվեց։ Պատրաստվում ենք երկուշաբթի կրկին հավաքվել, և բոլոր ֆերմերներին, որոնց հետաքրքրում է այս հարցը, եկեք, մեկ մարդու պես հավաքվենք, ժամանակ պահանջենք։

Մեզ այսօր Ղազարյանն էր ընդունել, ասել է հիմա հարցը քննարկվում է։ Մեր պահանջն է, որ 6 ամիս ժամանակ տան, մինչև մարդկանց հասանելի լինի սպանդանոցները»։  

Հիշեցնենք, որ ֆերմերները բողոքում են այն կարգավորման դեմ, ըստ որի՝ հունվարի 15-ին մսի վաճառքի համար գործում է 5-րդ ձևը, որը տրամադրվում է սպանդանոցների կողմից այնտեղ մորթված անասունների մսի համար։ Ֆերմերները պնդում են, որ սպանդանոցների քանակը շատ քիչ է այդպիսի կարգավորման պարտադիր լինելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ