News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մենք ունենք բազմաթիվ մեքենաներ, որոնցից ես երբեմն օգտվում եմ, հիմա էլ ոտքով գնում եմ Հանրապետության հրապարակ, կառավարություն, նախարարական կոմիտեի նիստին: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իրեն սպասարկող «Պրադոյի» վերաբերյալ հարցին:

Դիտարկմանը՝, թե նշվում է, որ իրեն չէր կարող այդպիսի թանկանոց մեքենա սպասարկել, նա ասաց. «Ինչու չէր կարող ինձ սպասարկել, ինչո՞վ է թանկ մեքենա: Այդ մեքենան 2014-2015 թվականին 14 մլն դրամով են առել, որքան գիտեմ: Դա եղել է մեր ԲԿ-ներից մեկինը, հետո փոխացնվել է մեր բալանս, մեր բալանսից էլ տարբեր մեքենաներ փոխանցվել են տարբեր տեղեր: Մենք հիմա ունենք 4 կամ 5 մեքենա, որից երբեմն բոլորս էլ օգտվում ենք: Իմ անձնական մեքենաները «Պրադո»-ից ավելի թանկ են, եթե դա ձեզ հետաքրքրում է»:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաեւ մամուլի հրապարակմանը, ըստ որի կառավարությունը մենակ է թողել առողջապահության նախարարին՝ նշելով. «Մամուլը չէր գրում, ընդամենը մեկ լրատվամիջոց էր գրում, որի պարտք է օևրական երկու անգամ կամ երկու օրը մեկ տենց մի բան գրել, որին լուրջ չեմ համարում անդրադառնալը: Ես գործադիրի անդամ եմ, ո՞նց կարող են գործադիրի հետ կոնֆլիկտ ունենալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ