News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պնդում են, որ Իրանն ամբողջովին հրաժարվի ուրանի հարստացման բոլոր աշխատանքներից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որքան հիշում եմ, 2006-2007 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձեւ էր ընդունել, որն արգելում էր Իրանին հարստացումը [ուրանի]: Դա ՄԱԿ-ի ստանդարտ է, որից հրաժարվել է միջուկային գործարքը, եւ դա սխալ էր»,-ասել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը:

«Գործարք» ասելով նա նկատի ուներ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ)՝ պայմանավորվածությունը, որն ուղղված է Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ ճգնաժամի կարգավորմանն ու 2015 թվականին Իրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի միջեւ կնքված գործարքին: Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը դուրս էր եկել ՀՀԳԾ-ից, որից հետո հայտարարել էր Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու արշավի մեկնարկի մասին:

Ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն 2018 թվականի մայիսին Իրանի հարցով իր ծրագրային ելույթի ժամանակ 12 պահանջ է ներկայացրել Թեհրանին Վաշինգտոնի անունից: Այդ ժամանակ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նույնպես արտահայտել էր իր կարծիքը, որ «աշխարհին անհրաժեշտ է վերականգնել հարստացման դեմ չափանիշը, որը [ժամանակին] միաձայն հաստատվել էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից»,-պարզաբանել է Հուքը: Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է պնդել այդ պահանջին վերադառնալու անհրաժեշտության շուրջ: « Դրանից պետք չէր հրաժարվել իրանցիների հետ միջուկային գործարքի հարցով բանակցությունների ժամանակ: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ դա ճիշտ ստանդարտ է»,-նշել է Հուքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել