News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի մշակույթի նախարար Ռոբերտո Ալվիմին պաշտոնից հեռացրել են այն բանից հետո, երբ նա վերափոխել է Գերմանիայի տխրահռչակ ռեյխկանցլեր Յոզեֆ Գեբելսից մեջբերումը՝ գովազդելով արվեստի ոլորտում ազգային պարգեւը, գրում է The Guardian-ը։

«Հաջորդ տասնամյակի բրազիլական արվեստը կլինի հերոսական եւ ազգային։ Այն զգացմունքային մեծ պոտենցիալ կունենա եւ կլինի նույքան կայուն, քանի որ այն խորը կապված է մեր ժողովրդի օրհասական ձգտումների հետ, այլապես այն ոչինչ կլինի»,- հայտարարել է Ալվիմը՝ Վագների «Լոենգրին» օպերայի երաժշտության ներքո, որը համարվում է Հիտլերի սիրելի երաժշտական ստեղծագործությունը։

Ալվիմի այս խոսքերը զարմանալիորեն նման են Գեբելսի հետեւյալ արտահայտությանը․ «Առաջիկա տասնամյակների գերմանական արվեստը կլինի հերոսական, ներծծված պողպատե ռոմանտիկայով, զրկված ցանկացած սենտիմենտալությունից, այն կլինի ազգային եւ պաթետիկ, կամ այն կլինի ողորմելի»։

Սակայն Բրազիլիայի մշակույթի նախարարը հայտարարել է, որ իր կողմից ասված խոսքերն ընդամենը «հռետորական զուգադիպություն» են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ