News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 17
USD
479.05
EUR
519.53
RUB
7.54
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը ցավակցում է երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի հարազատներին, մերձավորներին և ընկերներին՝ նրա ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդը:

«Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ քաղաքական սպանություն են ոչ միայն քաղաքական պատճառներ, այլև քաղաքական հետևանքներ ունեցող սպանություն/ինքնասպանությունները:

Անկախ այն բանից, թե ներքաղաքական ներկա դասավորության պայմաններում քաղաքական խմբավորումները չեն զլանա կատարվածն օգտագործել սեփական հարմար դիրքավորումների նպատակով, անհրաժեշտ է պետական ամենաբարձր մակարդակով մտահոգության առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության համալիր խոցելի վիճակը: Այս դեպքը գալիս է հանրային հոգեբանության և գիտակցության մեջ առավել խորացնելու անորոշության, տագնապի, անվստահության և անհուսալիության, սեփական ուժերի հանդեպ անվստահության զգացումը: Այդպիսի մթնոլորտի ստեղծումը նախապատրաստումն է խոշոր և աղետալի իրադարձությունների, որոնց առջև կանգնելու մարտահրավերը պետք է ընդունել հնարավորինս շուտ և վերացնել երկրի դեմ տարվող հիբրիդային պատերազմի ներհայաստանյան բաղադրիչը՝ ազգային ներուժի համահավաքով:

Ժամանակն է հրաժարվել հեղափոխական մոտեցումներից և հստակ անցում կատարել պետականավարման պահպանողական սկզբունքներին՝ հեղափոխականությունից պահելով բացառապես ներկայիս կտրուկությունը»,-ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ