News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փորձարարական լայնածավալ հետազոտությունը, որն անցկացվել է չորս տասնամյակ, ցույց է տվել, որ մարդու հաջողակությունը կարելի է կանխատեսել։ Սակայն դժվար է խոսել թեկուզ չնչին ստույգ կանխատեսման մասին, հստակեցնում են գիտնականները, հայտնում է Planet- today-ը։

Ինչի՞ց է կախված հաջողությունը։ Գեները, կրթությունը, պատահական գործոնները, հաջողակությունը եւ այլն՝ շատ չափորոշիչներ կան։ Գիտնականները փորձում են բացահայտել դրանք, որպեսզի կազմեն «հաջողության բանաձեւի» նման մի բան, որը կարելի է մեծ թվով մարդկանց հանդեպ կիրառել։

Շատ նման փորձերը չեն հանգեցրել որեւէ նշանակալի արդյունքի, սակայն 1000 մարդու մասնակցությամբ փորձը, որը կատարվել է քառասուն տարի, ցույց է տվել, որ կարելի է հաշվել, այսպես կոչված, պոլիգենային բալը, որը նկատելիորեն որոշում է հաջողությունը։

«Մարդը գենետիկ չափորոշիչների, պատահական գործոնների, դաստիարակության, կրթության եւ այլնի անկրկնելի ամբողջություն է։ Եթե փորձենք հաշվարկել պոլիգենային բալը, որը որոշում է հաջողությունը, ապա կպարզվի, որ պետք է վերլուծել մի շարք տարատեսակ փոփոխականներ։ Եւ, այնուամենայնիվ, եթե նման հետազոտությանը բավարար ժամանակ հատկացվի, կարելի է ստանալ որոշակի շատ մոտավոր բանաձեւ, որով կարելի կլինի հաշվել մարդու ապագա հաջողակությունը»,- նշում են հետազոտողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ