News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թող սպանդանոցի մորթի օրենքը հանողները գան, սպանդանոցները ցույց տան, դրանց պայմանները ցույց տան, թող գան, տեսնեն, կա՞ն բոլոր պայմանները: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին,  հայտարարեցին Արմավիր-Երեւան մայրուղու մոտ Մրգաշատ գյուղի հատվածում բողոքի ակցիա իրականացնող գյուղացիները: Նրանք բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:

«Եթե ես իմ անասունին սպանդի ժամանակ չեմ տեսնում, ես ի՞նչ իմանամ, գալիս ասում են՝ երրորդ կարգի միս է, 40 հազար մուծի, որ հրկիզենք. երկրորդ կարգն էլ գազանանոցի համար է: Բայց որ բերեմ փողը տամ, երկրորդ կարգը կդարձնեն առաջին կարգ ու «պլավնի» կանցկացնեն:

Թող պարգեւատրումների փողերով սպանդանոցներ սրաքեին ժամանակին մինչեւ պարտադիր լինելը, վստահություն կլիներ, մենք էլ կգնայինք կհանձնեինք: Մեզ ամենամոտ սպանդանոցը Մասիս քաղաքում է, էդ որ ասում են, որ 39 հատ կա Հայաստանում, թող գան ցույց տան»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դիտարկմանը, որ ՍԱՏՄ ղեկավարն ասել է, որ սպանդանոցները պետք է հոգան տեղափոխման ծախսերը, գյուղացիներից մեկն արձագանքեց. «Եթե համայնքում մի հատ սպանդանոց է եւ օրական 4-5 հարյուր գլուխ ապրանք է մորթվում, ո՞նց են հասցնելու այդ մի սպանդանոցով: Հոկտեմբերյանում չկա սպանդանոց, միայն Էջմիածնում է, Հոկտեմբերյանն էլ 97 գյուղ ունի, որ ամեն գյուղից 3 անասուն մորթվի, դա անում է 300 գլուխ, ոնց են հասցնելու:

Մեկ անասունի մեջ ժողովրդին 30 հազար դրամ խաբում են, ի՞նչ սպանդանոց: Ինչքան սարքել են, բոլորը պետք է քանդեն, մեզ վափշե դա պետք չի: Անասունը բեռնատարը բարձելու համար մեծ պրոցես է պետք: Եթե ես իմ անասունը հասցնեմ Էջմիածին, 4 կգ քաշ է գցելու: Դա 10 հազար դրամ է, 10 հազար դրամ վճարելու են սպանդին, մեկ էլ գալիս ասում է՝ միսը երկրորդ կարգի է, պետք է գնա գազանանոցին: Վերջ, ստացվում է, որ ես 10 անասուն ձրի պետք է պահեմ, քանի որ օգուտը էլ չկա: Փաստորեն, ես պետք է կաշառք տամ, որ դու դա սարքես առաջին կարգ: Մենք սպանդանոց չենք ուզում: Եթե ուզում են, թող 500 եւ ավելի անասուն ունեցողների համար դա անեն: Հողի հարկը վերցնում են, բանկի տոկոսները վերցնում են, հիմա էլ սա: Թողեք մեր երեխքեն էլ չուպա-չուփս ուտեն: Մենք սպանդանոց չենք ուզում»:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էր եկել Արմավիրի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտսության վարչության պետ

Արթուր Այվազյանը: Նա նշեց, որ մինչեւ երեկ մարզում աշխատում էր երկու սպանդանոց, մեկը խոշորի, մյուսը՝ խոզի համար. «Հիմա ՍԱՏՄ-ն թույլտվություն է տվել եւս երկու սպանդանոցի, որոնք եթե ոչ այսօրվանից, վաղվանից սկսելու են աշխատել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուրջօրյ աշխատելու է: Բացի այդ, մարզում 15 մարդ ենք ընդունել երեկ, որոնք պատրաստակամ են առաջիկայում մեկ ամսվա ընթացքում եւս 15 սպանդանոց կառուցել, այդ թվում Դալարիկում, Քարակերտում: Սպանդանոցը պարտավորվում է ձեր անասունը անվճար տեղափոխել: Դուք վճարում եք խոշորի համար 10 հազար դրամ, ոչխարի համար՝ 2500 դրամ: Եթե անվստահություն կա սպանդանոցի կշեռքի նկատմամբ, կարող են գնալ քո կշեռքով»,-ասաց ՝ հավելելով, որ այս պահին մարզի անասնապահ գյուղացին խնդիրներ չունի:

Գյուղացիները շարունակում էին պնդել, որ իրենց սպանդանոց պետք չի. «Թող իզուր նորերը չսարքեն, որովհետեւ դա չի լինելու: Ինձ պետք չի ձեր սպանդանոցը»:

Նշենք, որ այսօր գյուղացիները Արարատի մարզում եւս փակել էին մայրուղին, սակայն ավելի ուշ բացեցին՝ պայմանով, որ երեկոյան մարզպետարանում հարցի վերաբերյալ քննարկում է լինելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան  նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ