News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ասում եք՝ Ֆրանսիայում գնա, լավանա, որ գա ինքն իրեն պաշտպանի, հետեւաբար, այս պայմաններում, մեղավոր ճանաչվելու դեպքում չի բացառվում, որ կարող է ազատազրկման ձեւով պատիժ էլ լինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ասաց գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը։

«Մենք ոչ թե ասում ենք, որ վաղը մյուս օրը, եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակվի, ազատազրկման ձեւով պատիժը կրի, եւ անպայման պետք է ՔԿՀ-ում այդ պատիժը կրի։ Ես ասում եմ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու մասին, իսկ դա պարտադիր չէ, որ անպայման ՔԿՀ-ում՝ անազատության մեջ գտնվի։ Թե ինչո՞ւ եք այդքան հոռետես, որ Մանվել Գրիգորյանը չի լավանալու, եւ, որ նրա առողջական վիճակը չի լավանալու, եւ, որ նա այս վիճակում մնալով չի կարող անազատության մեջ պատիժ կրի։ Եթե ասում եք՝ Ֆրանսիայում գնա, լավանա, որ գա ինքն իրեն պաշտպանի, հետեւաբար, այս պայմաններում, մեղավոր ճանաչվելու դեպքում չի բացառվում, որ կարող է ազատազրկման ձեւով պատիժ էլ լինի»,- ասաց  Վահե Դոլմազյանը։

Նշենք, որ այս դատական նիստին Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ Գրիգորյանի բուժումը Ֆրանսիայում շարունակելու մասին։

Պաշտպանները ներկայացրել էին նաեւ Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկի պրոֆեսորի գրությունը դատարանին։ Գրության մեջ նշված էր, որ Մանվել Գրիգորյանը բուժման կարիք ունի Ֆրանսիայում՝ անվերահսկելի դիաբետի, սրտային եւ շնչառական անբավարարության պատճառով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժնում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ