News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողությունն Իրաքում, որպեսզի նորից չներքաշվի «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ ռազմական գործողությունների մեջ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է AP-ը։

Առաջիկայում Իրաքում ՆԱՏՕ-ի ուսումնական գործունեության հնարավոր թույլատրման վերականգնման ֆոնին Սթոլթենբերգը վերջին օրերին բանակցություններ է վարել Իրաքի բարձրատիճան պաշտոնյաների եւ Հորդանանի թագավոր Աբդալլայի հետ։

«Մենք պետք է ջանասիրաբար աշխատենք։ Ստեղծենք այն ամենն ինչ անհրաժեշտ է եւ ՆԱՏՕ-ի ուժերի սահմաններում է։ Մենք դա արդեն անում ենք, բայց մենք կարող ենք ընդլայնել գործունեությունը»,- եվրապատգամավորներին ասել է Սթոլթենբերգը։

2018-ին ՆԱՏՕ-ն համաձայնել էր 500 զինծառայողների մասնակցությամբ սկսել ուսումնական առաքելությունն Իրաքում, նպատակ ունենալով ավելացնել երկրի զինված ուժերը, որպեսզի նրանք կարողանան լավագունս պայքարել ծայրահեղական այնպիսի խմբավորումների դեմ, ինչիսին է ԻՊ-ն։

Բայց գործողությունը կասեցվեց, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածի հետեւանքով հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ոչնչացվեց իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանին, եւ Իրաքի կառավարությունը պահանջեց, որ օտարերկրյա զորքերը լքեն իր տարածքը։ Լարվածության ավելացմանը զուգընթաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ ՆԱՏՕ-ն ավելին անի տարածաշրջանում։

Այնուամենայնիվ, եվրոպական դաշնակիցներն ու Կանադան առանձնապես հետաքրքրված չեն իրենց զորքերի տեղակայմամբ, չնայած նրան, որ ՆԱՏՕ-ի 29 անդամ պետություններից Միացյալ Նահանգներն ամենամեծն ու ազդեցիկն է։

Խոստովանելով, որ ինքը 2003-ին հանդես է եկել Իրաքում պատերազմի դեմ, Սթոլթենբերգը հայտարարել է, որ իր կարծիքով «Արեւմուտքը չափազանց շուտ է հեռացել» եւ, որ ԻՊ-ն օգտվել է առաջացած անվտանգության վակումից եւ մեծ տարածքներ է գրավել Իրաքի հյուսիսում ու Սիրիայում։

«Ես հաստատապես հավատում եմ, որ եթե մենք հիմա չգործենք, մեզ կարող են ստիպել վերադառնալ մարտի»,- ասել է նա խորհրդարանականներին։ «Մենք չպետք է թույլ տանք, որ դա կրկնվի, եւ դրա համար մեզ անհրաժեշտ է ստեղծել որոշ տեղական հնարավորություններ (անվտանգության պահով), որպեսզի դրանք թույլ չտան ԻՊ-ին վերադառնալ»։ «Եթե մենք դա չանենք, մենք, ամենայն հավանականությամբ, մեծ խնդիրներ կունենանք»,- ասել է Սթոլթենբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ