News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

2019 թվականին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը մեծացել է 2,7%-ով եւ կազմել 12,8 մլրդ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

2018 թվականի համեմատ 2019 թվականին Վրաստանում արտահանման ծավալները մեծացել են 12,4%-ով՝ մինչեւ 3,8 մլրդ դոլար, ներմուծման ծավալները կրճատվել են 0,8%-ով՝ մինչեւ 9,1 մլրդ դոլար, առեւտրային բալանսի բացասական սալդոն կազմել է 5,3 մլրդ դոլար:

Եվրամիության երկրների հետ Վրաստանի առեւտրաշրջանառությունը 2019 թվականին կրճատվել է 2,8%-ով՝ մինչեւ 3,1 մլրդ դոլար: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ում վրացական արտահանումը մեծացել է 13%-ով՝ մինչեւ 825,7 մլն դոլար, իսկ ԵՄ-ից ներմուծումը նվազել է 7,4%-ով՝ մինչեւ 2,3 մլրդ դոլար:

2018-ի համեմատ 2019 թվականին ԱՊՀ երկրների հետ Վրաստանի առեւտրի ծավալները մեծացել են 1,8%-ով եւ կազմել 4,4 մլրդ դոլար: ԱՊՀ երկրներում արտահանման ծավալները մեծացել են 20%-ով՝ մինչեւ 2 մլրդ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 9,5%-ով՝ մինչեւ 2,4 մլրդ դոլար:

2019 թվականին Վրաստանի խոշոր առեւտրային գործընկերների տասնյակը հետեւյալ տեսքն ունի՝ Թուրքիա՝ 1,8 մլրդ դոլար, Ռուսաստան՝ 1,5 մլրդ դոլար, Չինաստան՝ 1,1 մլրդ դոլար, Ադրբեջան՝ 1,1 մլրդ դոլար, Հայաստան՝ 679,7 մլն դոլար, Ուկրաինա՝ 659,5 մլն դոլար, ԱՄՆ՝ 521,9 մլն դոլար, Գերմանիա՝ 497,4 մլն դոլար, Բուլղարի՝ 408,2 մլն դոլար, Ռումինիա՝ 390,2 մլն դոլար:

Արտահանման տեսանկյունից Վրաստանի խոշոր գործընկերներն են՝ Ադրբեջան՝ 498,7 մլն դոլար, Ռուսաստան՝ 497,1 մլն դոլար, Հայաստան՝ 412,2 մլն դոլար, Բուլղարիա՝ 284,2 մլն դոլար, Ուկրաինա՝ 244,7 մլն դոլար:

Ներմուծման տեսանկյունից Վրաստանի խոշոր գործընկերներն են՝ Թուրքիա՝ 1,6 մլրդ դոլար, Ռուսաստան՝ 975,9 մլն դոլար, Չինաստան՝ 858,7 մլն դոլար, Ադրբեջան՝ 559,1 մլն դոլար, Գերմանիա՝ 443 մլն դոլար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան (ֆոտո)
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հայկական կողմին ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները...
Սուրեն Պապիկյանն ու Վրաստանի փոխվարչապետը խոսել են սահմանային Բարեկամության կամրջի շինարարության ծրագրից
Կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը…
Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնում է Վրաստան. Օրակարգը հայտնի է
Նախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի...
Զարեհ Սինանյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի հետ
Անդրադարձ կատարելով վիրահայ համայնքին՝ հանձնակատարը շեշտեց, որ տարաբնույթ դժվարություններով...
Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով Վրաստանում է
Այնուհետ հանձնակատարը այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն․․․
Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Վրաստան. Օրակարգը հայտնի է
Թբիլիսիում, Ախալցխայում և Ախալքալաքում Զարեհ Սինանյանը կայցելի հայկական գիտական, կրթական, մշակութային կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, հանդիպում...