News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է, որ Երկրի մթնոլորտում մեծանում է հզոր ջերմոցային գազ եռաֆտորմեթանի (հիդրոֆտորածխածին-23, ՀՖԱ-23) մակարդակը, չնայած այն հանգամանքին, որ 2017 թվականին դրա արտադրումն իբր ամբողջությամբ վերացվել էր, հայտնում է Phys.org-ը:

Եռաֆտորմեթանի մեկ տոննա արտանետումը համարժեք է ավելի քան 12 հազար տոննա ածխաթթու գազին: Այս գազն արդյունաբերական կիրառություն գրեթե չունի, բայց առաջանում է այլ քիմիական նյութի արտադրման հետեւանքով, որը զարգացող երկրներում լայնորեն օգտագործվում է սառեցման համակարգերում: 2015 թվականին Հնդկաստանն ու Չինաստանը, որոնց բաժին է ընկնում ՀՖԱ-23-ի հիմնական ներդրումը, հայտարարել էին գազի արտանետումները կրճատելու մտադրության մասին, իսկ 2017 թվականին այս երկրների կառավարությունները հայտնել էին, որ գրեթե ամբողջությամբ դրանք վերացրել են:

Գիտնականներն ակնկալում էին, որ 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում Երկրի մթնոլորտում ՀՖԱ խտությունը կսկսի նվազել: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ իրականում գազի պարունակությունը մեծացել է՝ 2018 թվականին հասնելով ռեկորդային մակարդակի:

Հետազոտողների կարծիքով՝ աճի պատճառ կարող են լինել Չինաստանում եւ Հնդկաստանում արտանետումները, որոնք իրականում այնքան էլ հաջող չեն կատարել եռաֆտորմեթանի վերացման ծրագիրը, ինչպես հայտնել էին: Եթե խոստումները կատարված լինեին, ապա 2015-2017 թվականներին հնարավոր կլիներ խուսափել ջերմոցային գազերի մակարդակի մեծացումից, որը համարժեք է նույն ժամանակահատվածում Իսպանիայի կողմից ածխաթթու գազի արտանետումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ