News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ պարոն Մարագոս,

Հարգելի՛ դեսպան Վիկտորին,

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստան-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստին։

Կուզենայի խոսել այն նպատակների մասին, որոնց մենք պետք է հասնենք այս համաժողովի միջոցով:

Կարծում եմ առաջին հերթին դա բազմապրոֆիլ օտարերկրյա ներդրումների ներգրավումն է, նոր գործարար կապերի հաստատումը, եւ, որ ամենակարեւորն է, Եվրոպական միության հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացումը եւ էլ ավելի  ամրապնդումը:

Համաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով արդեն նախկին հանձնակատար Յոհանես Հանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է: Եվ կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրամիության մեր գործընկերներին՝ մեր կողքին լինելու եւ համաժողովի աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար։

Հարգելի՛ գործընկերներ, նախեւառաջ կցանկանայի առանձնացնել համաժողովի մի քանի հայեցակարգային մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք կուղղորդեն մեր առաջիկա աշխատանքները։

Առաջին հերթին կարեւորում եմ ներդրումային համաժողովի ռազմավարական նպատակների սահմանումը, որոնք պիտի բխեն պետության երկարաժամկետ տնտեսական առաջնահերթություններից ու ներդաշնակեցվեն տարվող այլ քաղաքականությունների ու միջոցառումների հետ։ Հետեւապես, ակնկալվում է, որ հստակ ձեւակերպված ցուցանիշների առկայություն պետք է լինի։

Համաժողովի նպատակը պիտի լինի ոչ այնքան Հայաստանի մասին ներդրողների շրջանում իրազեկվածության բարձրացումը, որքան ավելի կոնկրետ եւ իրական գործարար կապերի ստեղծումը եւ մեր կողմից թիրախավորված ուղղություններով օտարերկրյա ներդրումների ներգրավումը։

Հայաստանն արդեն ունի ներդրումային համաժողովների անցկացման որոշակի փորձ։ Անհրաժեշտ է հաշվի առնել նախորդ համաժողովներից քաղված դասերը՝ խուսափելով նախկին սխալները կրկնելուց եւ հնարավորինս կառուցելով հաջողված օրինակների վրա։

Համաժողովի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պիտի ընտրենք երկու-երեք, առավելագույնը չորս թիրախային թեմաներ, որտեղ մենք ներդրումների կլանման ու հետագա զարգացման մեծ պոտենցիալ ունենք։ Մեր նպատակը պիտի լինի առաջադեմ ու ապագայամետ, տեխնոլոգիական զարգացման հնարավորություններից օգտվող ու մարդկային կապիտալի զարգացման մեծ պոտենցիալ ունեցող պետություն ներկայանալը։ Ընդ որում՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ այնքան կարճաժամկետ հնարավորություններին, այլ երկարաժամկետ կտրվածքում արդյունքներ ապահովող ոլորտներին՝ մասնավորապես, հետազոտության եւ մշակման, նորարարության եւ կանաչ տնտեսության վրա։

Այս համաժողովի առանձնահատկությունը նաեւ պիտի լինի բազմաշահառու համագործակցության ապահովումը։ Համաժողովը պիտի դիտարկվի ոչ այնքան պետական ծրագրերը ներկայացնելու հարթակ, որոնք բազմաթիվ են, որքան մասնավոր հատվածի մեծ ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման ներգրավման բացառիկ հնարավորություն, որտեղ պետությունը ներկայանալու է իբրեւ մասնավոր հատվածի գործընկեր եւ ներդրումների համար բարենպաստ միջավայր ու դրանց պաշտպանության երաշխիքներ ստեղծող։ Պատահական չէ, որ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել ենք նաեւ ոլորտային ասոցիացիաների ներկայացուցիչների, քանի որ վստահ ենք, որ դուք մեզ հետ համատեղ պիտի լինեք համաժողովի սեփականատերը։

Բացի այդ՝ համաժողովի ձեւաչափը հնարավորություն է տալու ավելի ակտիվացնելու մասնավոր հատվածի, փորձագիտական խմբերի ու զարգացման գործընկերների հետ ամենօրյա շփումները։ Կարծում եմ, որ համապատասխան գերատեսչությունները պիտի օգտագործեն ընձեռված հնարավորությունները՝ վեր հանելու ներդրումային միջավայրի գրավչությունը նվազեցնող խնդիրները եւ հընթացս այդ խնդիրներին արդեն կոնկրետ լուծումներ տան։

Եվ վերջապես, համաժողովի արդյունքը տեսանելի կդառնա միայն հետադարձ կապի ու մշտադիտարկում իրականացնելու արդյունքում։ Պարոն Խաչատրյան, կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունը՝ իր ենթակա մարմինները ներառելով, կստանձնի եւ լավագույն կերպով կիրականացնի ինչպես միջոցառման նախապատրաստումը, այնպես էլ հետադարձ կապը եւ ներդրումների սպասարկումը»։

Այնուհետեւ, ելույթներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ կառավարությունը նախատեսում է կյանքի կոչել ներդրումային համաժողովների կազմակերպման նոր մոդել․առաջինն այս շարքում հենց Հայաստան - ԵՄ համաժողովն է։ Նա հավելել է, որ համաժողովի թեմաների նախնական առաջարկների թվում են՝ «Կանաչ տնտեսության» ենթակառուցվածք, գյուղատնտեսություն եւ բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ֆինանսավորման համակարգեր:

Ելույթներին հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են համաժողովի կազմակերպման հայեցակարգային մոտեցումներին եւ բյուջեին, սահմանել միջոցառումների  ժամանակացույց: Որոշվել է նաեւ, որ համաժողովի նախապատրաստմամբ կզբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը: Փոխվարչապետի կողմից պատասխանատու գերատեսչություններին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ում գնահատել են կորոնավիրուսի ազդեցությունը միության տնտեսության վրա
Իհարկե, կան հետեւանքներ տնտեսության համար, սակայն ամեն ինչ կախված կլինի այդ երեւույթի շարունակականությունից եւ չափերից․․․
Եվրամիությունը 230 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
ԵՄ-ն կհատկացնի մոտ 230 մլն եվրո, որ օգնի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին…
Գործադիր հավանություն տվեց ԵՄ-ի հետ 3 համաձայնագրերի. Ընդհանուր գումարը 65 մլն եվրո է
Նպատակները Սեւանի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումն է, էներգոարդյունավետության մասով օրենսդրության մոտարկումը: իսկ 17 մլն եվրոն լավ ծրագիր կլինի...
Եվրոպական միությունը արհեստական բանականությունը կարգավորելու միջոցներ է որոնում
Մենք ընդունում ենք, որ բաց ենք թողել առաջին ալիքը կամ առաջին մարտը, որը անձնական տվյալներին էր վերաբերում․․․
Ատոմ Ջանջուղազյանը կարեւորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հետագա համագործակցության հեռանկարները...
Դանիական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ-ԵՄ համագործակցությանը հեռանկարների վերաբերյալ
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ...
Ամենաշատ