News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ծննդատների հետ կապված քննարկումների ժամանակ ասվում էր, որ, օրինակ, Մարալիկի ծննդատունը սպասարկում է եւս 25 գյուղերի. իմ մոտ  առաջին հարցը, որ ծագեց, հետեւյալն էր՝ իսկ ինչո՞ւ է Մարալիկի ծննդատունը սպասարկում 25 գյուղերի, ինչու այդ գյուղերում չկան սեփական ծննդատներ: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ մենք հիմա պահանջ չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում լինի ծննդատուն, որովհետեւ դա տրամաբանական պահանջ չի: Դա նույնն է, որ Երեւանում ամեն շենքի մոտ լինի ծննդատուն: Մյուս կողմից, եթե օրինակ, մենք պրոբլեմ չունենք, որ այդ 25 գյուղերի բնակիչները նստեն մեքենա 25 կմ կտրի ու հասնի Մարալիկ, ինչու մենք պրոբլեմ ունենք, որ Մարալիկի բնակիչը 25 կմ կտրի եւ հասնի Արթիկ, հասնի Գյումրի»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ եթե, Աստված չանի, այդ ծննդատանը մի դեպք լինի եւ պարզվի, որ այնտեղ չկա համապատասխան մասնագետ, համապատասխան տեխնիկա, այնտեղ բժիշկները իրենց միջին մասնագիտական ծանրաբեռնվածությունից ցածր աշխատելու պատճառով կորցնում են իրենց պրոֆեսիոնալիզմը, մարդիկ գալու են ու ասեն՝ ի՞նչ էիք մտածում, հարգելի կառավարություն, դուք չգիտեի՞ք, որ այս պրոբլեմը կա: «Անկեղծ ասած, ես զարմացա, երբ հեռուստատեսությամբ տեսա Մարալիկի ծննդատան գործադուլ անող աշխատողներին, որոնք հիվանդանոցային խալաթներով եւ ոտնամաններով դուրս էին եկել եւ փողոցներում ձների մեջ քայլում էին: Այդ նույն խալաթներով գնալու էին ծնունդ ընդունելու:

Եթե օրինակ, Արթիկում կա պատշաճ մակարդակի եւ չափանիշներին համապատասխանող ծննդատուն, Արթիկից Մարալիկ 15-20 կմ է: Այսինքն այդ 25 գյուղերի բնակիչներինՄարալիկը հասանելի է նույնքան, որքան Արթիկը:

Ավելի լավ է ամեն գյուղում  ճանապարհները կառուցենք, շտապօգնության մեքենաներ դնենք, որ ծննդկանը ոչչ թե իրենց տան մեքենան նստի, այլ շտապօգնությունն արագ մոտենա, հասցնի մարդուն տեղ եւ պաշաճ ծառայությունը ստանա»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր ֆինանսավորման կրճատման մասին այստեղ խոսք չկա, որովհետեւ առողջապահության ֆինանսավորումը իրենք 30 տոկոսով ավելացրել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ