News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Գարիբաշվիլին եւ Զաքար Հասանովը Թբիլիսիում երկու երկրների ռազմավարական գործընկերությանը եւ ռազմական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել, հայտնում է contact.az-ը։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը Գարիբաշվիլին Վրաստանի ինքնավարությանը եւ տարածքային ամբողջականությանը աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Հասանովին։ Նա նշել է, որ «երկրների միջեւ բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանում կայունության եւ անվտանգության երաշխիք են»։

Հանդիպման ավարտին Իրակլի Գարիբաշվիլին եւ Զաքար Հասանովը 2020թ․ երկկողմ ռազմական համագործակցության պլան են ստորագրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ