News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Անկարգությունների դեմ պայքարի ստորաբաժանման ոստիկանները Բեյրութի կենտրոնում բողոքի ցույցերի ակտիվիստների դեմ ջրցաններ եւ արցունքաբեր գազ են կիրառել։ Ներքին անվտանգության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ բախումները հրահրել են իրենց ագրեսիվ պահող ցուցարարները, որոնք իրավապահների վրա քարեր են նետել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք փողոցային ցույցերի բոլոր խաղաղ մասնակիցներին կոչ ենք անում հեռանալ քաղաքի կենտրոնական մասից, որտեղ այժմ հատուկ միջոցներ են կիրառվում անկարգություններ հրահրողների դեմ»,- ասվում է փաստաթղթում։

Ցույցերի նոր ալիքը Բեյրութում սկսվել է վարչապետ Հասան Դիաբի գլխավորությամբ կառավարության կազմը հաստատելուց հետո։ Ցուցարարների առաջնորդները հայտարարել են, որ կշարունակեն քաղաքացիական անհնազանդությունը։ Նրանք պահանջում են անկախ գործիչներից կազմված անցումային կառավարության ձեւավորում, խորհրդարանի արձակում եւ արտահերթ ընտրություններ։

Միաժամանակ, վարչապետ Դիաբը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ իր կողմից կազմված կառավարությունը «բավարարում է բողոքող ժողովրդական զանգվածների պահանջներին»։

Հունվարի 18-ին Բեյրութում իրավապահների եւ ցուցարարների միջեւ դաժան բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետեւանքով տուժել էին 400 ակտիվիստներ եւ 147 ոստիկաններ։ Նախագահ Միշել Աունի պահանջով բանակի ստորաբաժանումներ էին եկել ոստիկաններին օգնության եւ հսկողության տակ էին վերցրել քաղաքի կենտրոնական շրջանները, որպեսզի թույլ չտան հաստատությունների, բանկերի եւ առեւտրային ընկերությունների գրոհումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ