News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան ժամանած ուղեւորներին, որոնց մոտ կորոնավիրուս են կասկածում, առայժմ ոչինչ չեն ախտորոշել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով առողջապահության նախարարությանը։

Ավելի վաղ Պետերբուրգ մեկ շաբաթվա տարբերությամբ ժամանել էին Չինաստանի քաղաքացի եւ Ռուսաստանի քաղաքացի։ Նրանք իրենք էին դիմել բժշկի։ Նրանցից մեկի մոտ շնչահեղձություն եւ 38 աստիճան ջերմություն էր։ Երկուսին էլ տարել են Բոտկինի հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է։

«МБХ медиа» թերթի տվյալներով՝ հոսպիտալացվածներից մեկը Արման Ղարաքեշիշյանն է։ Երիտասարդը գեղանկարչություն է դասավանդում չինացի ուսանողներին։ Նա ժամանել է Շանհայից։ Ինչպես հայտնում է «78»-ը, նրան օդանավակայանից միանգամից հիվանդանոց են ուղարկել, քանի որ շնչահեղձություն եւ ջերմություն է ունեցել։

«Ռոսպոտրեբնադզորը» հստակեցրել է, որ Չինաստանից ուսանողը Սանկտ Պետերբուրգ է ժամանել մեկ շաբաթ առաջ, սակայն միայն այսօր է իրեն վատ զգացել եւ դիմել է մասնավոր կլինիկա։

Ինչպես նշում է «Կոմերսանտը», «Ռոսպոտրեբնադզոր»-ում հայտարարել են, որ այժմ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքը նվազագույնի է հասցված։ Նախկինում ծառայությունը խստացրել էր վերահսկողությունը Ռուսաստանի ամբողջ սահմանի երկայնքով եւ քաղաքացիներին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ վարակի տարածաշրջան մեկնելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ