News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-յան իր էջում մեկ օրում հաղորդագրությունների տեղադրման քանակության նոր անձնական ռեկորդ է սահմանել: Չորեքշաբթի այսպիսի տվյալներ է ներկայացրել Factbase պորտալը, որը հետեւում է ամերիկացի առաջնորդի պաշտոնական հայտարարություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տեղական ժամանակով 18:35-ին Թրամփը հրապարակել էր 142 հաղորդագրություն: Ըստ հաշվարկների՝ մինչ նա Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում էր, յուրաքանչյուր 88 վայրկյանը մեկ տեղադրել է մեկական հաղորդագրություն: Նա նախորդ ռեկորդը սահմանել էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ մեկ օրում հրապարակել էր 123 հաղորդագրություն:

Չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Սենատում ընթանում էր Թրամփի իմփիչմենթի դատավարությունը: Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը վերին պալատը հավանություն է տվել բանաձեւին, որը թույլ կտա այն անցկացնել արագացված ռեժիմով: Թրամփին պաշտպանող իրավաբանները եւ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ընտրած մեղադրողների ներկայացուցիչներն իրենց փաստարկները ներկայացնելու համար 3 աշխատանքային օրվա ընթացքում 24-ական ժամ ունեն: Այնուհետեւ 16 ժամ կտրամադրվի սենատորների հարցերին կողմերի պատասխաններին: Դրանից հետո պետք է տեղի ունենան 4 ժամ տեւողությամբ քննարկումներ, որոնց նպատակն է որոշել՝ անհրաժեշտ է արդյոք դատավարությանը հրավիրել վկաների եւ որեւիցե լրացուցիչ փաստաթուղթ պահանջել: Եթե վկաներին չկանչեն, Սենատը քվեարկելու է մեղադրանքի 2 հոդվածներից յուրաքանչյուրով՝ իշխանության չարաշահում եւ Կոնգրեսի անցկացրած հետաքննության համար խոչընդոտների ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ