News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի հնարավոր չարաշահումներով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնած «Հակակոռուպցիոն ծրագիր Հայաստանի համար» նախագծի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ հարկ չկա խորհրդարանում քննիչ հաձնաժողով ստեղծել, հարկավոր է բարձրացնել իրավապահների պրոֆեսիոնալիզմի մակարդակը։ «Կարեւոր է խուսափել նրանց աշխատանքում քաղաքական շահերի սպասարկման դրսեւորումներից»,- նշեց նա։

Ինչպես ընդգծեց Հոկտանյանը, կարեւոր է նաեւ բնակչության մոտեցումների փոփոխությունը կոռուպցիայի հանդեպ՝ հաշվի առնելով, որ Հայաստանում հանդուրժողությունն այդ երեւույթի նկատմամբ բավական բարձր է, այսինքն՝ պետք է աշխատել քաղաքական մշակույթը փոխելու ուղղությամբ։ «Ինչ վերաբերում է «ԿամԱզ»-ների փոխանցման դեպքին, ապա ինքնին սա կոռուպցիա չէ, քանի որ տրանսպորտային միջոցները ծառայելու են հանրային կարիքներին, բայց դրանում կա կոռուպցիոն ռիսկի դրսեւորում, քանի որ գործարարները, որոնք նման նվերներ են անում, կարող են ինչ-որ ակնկալիքներ ունենալ»,- եզրափակեց փորձագետը։

Հիշեցնենք, որ կառավարող «Իմ քայլը» դաշինքը, ի վիճակի չլինելով թույլ չտալ հատուկ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բիզնեսի ներկայացուցիչներից Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցներ ստանալու իրավաչափության ուսումնասիրման համար, քանի որ նման նախաձեռնությամբ հանդես էին եկել բավական թվով պատգամավորներ, պարզապես քվեարկության ժամանակ խափանեց նրա կազմի հաստատման ընթացակարգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ