News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 28
USD
478.6
EUR
528.57
RUB
7.09
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը


Հունվարի 22-ին` ժամը 17.20-ին, ոստիկանություն զանգահարած Ախթալա համայնքի բնակիչներից մեկը հայտնեց, որ իր տնից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ հունվարի 22-ին՝ ժամը 8.30-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դռան բանալին վրան լինելու հանգամանքից, մտել են իր տուն և փող հափշտակել։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով գողությունը կատարելու կասկածանքով, Նեղոց գյուղի սկզբնամասից ոստիկանություն բերման ենթարկեցին Ախթալա համայնքի 57-ամյա մի բնակչի։

Նա տվեց ինքնախոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ