News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Չինաստանում թոքաբորբով վարակման հաստատված դեպքերը, որն առաջացել է 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակի հետեւանքով, հասել է 849-ի, իսկ մահվան դեպքերի թիվն աճել է մինչեւ 26: Այս մասին նշված է Չինաստանի նահանգների հիգիենայի եւ առողջապահության հարցերով կոմիտեների հրապարակած տեղեկատվական հաղորդագրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս հիվանդության տարածման նախնական տարածաշրջանի սահմաններից դուրս գրանցվել է արդեն մահվան երկու դեպք՝ մեկը Հեբեյ նահանգում, եւս մեկը՝ Սույհուա քաղաքում (Հեյլունցզյան հյուսիսարեւելյան նահանգ), որը գտնվում է Ռուսաստանի սահմանից 430 կմ հեռավորությամբ:

Ուրբաթ առավոտվա տվյալներով՝ 177 պացիենտի վիճակը ծանր է, 34 մարդ բուժվել է եւ բուժհաստատություններից դուրս գրվել: Գրանցվել է նաեւ հիվանդության կասկածով 1072 դեպք:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Հուբեյ նահանգում  9 քաղաքներ, որտեղ առաջացել է կորոնավիրուսի նոր տեսակի բռնկում, հաղորդագրություններ են հրապարակել տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին:

Այսպիսով, քաղաքների թիվը, որտեղ այս կամ այն չափով տրանսպորտի երթեւեկությունը դադարեցված է, հասավ 10-ի, ներառյալ Ուհանը (11 մլն մարդ), Չիբին (534 հազար մարդ), Էչժոուն (1,08 մլն), Հուանգան (7,5 մլն), Սյանտաոն (1,6 մլն), Չժիցզյանը (550 հազար), Ցյանցզյանը (963 հազար), Հուանշին (2,7 մլն), Էնշին (809 հազար) եւ Սյանինը (2,5 մլն): Այս միջոցառումն անդրադարձել է նահանգի 29,2 մլն մարդկանց կյանքի վրա:

Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում:

Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանատանը վկայակոչելով՝ «Ինտերֆաքսը» հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները մինչեւ փետրվարի 10-ը դադարեցրել են Պեկինի եւ Փհենյանի միջեւ ավիահաղորդակցությունը եւ արգելել են Չինաստանից տրանսպորտի ցանկացած տեսակով արտասահմանցի քաղաքացիների մուտքը: Դեսպանությունը հայտնել է նաեւ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ Արարողակարգային դեպարտամենտից ստացած նոտայի մասին, որը պարունակում է «արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին ներկայացված խիստ պահանջ՝ խուսափել Չինաստան ուղեւորություններից, որի բնակչությունը տուժել է կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով»:

«Ռոսպոտրեբնադզորը» ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս խուսափել Չինաստան այցելելուց մինչեւ այդ երկրում համաճարակային վիճակի կայունացումը, որը պայմանավորված է նոր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած հիվանդության դեպքերով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ