News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեռեւս 2 տարի առաջ մեզ չէինք կարող թույլ տալ այսպիսի պահի մասին անգամ երազել: Բայց 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո մեր երազանքի հորիզոնները զգալիորեն ընդլայնվել են: Այս մասին հունվարի 24-ին ԱԺ նիստում «Տիեզերական գործունեության մասին» օրինագծերի փաթեթի եւ կից օրենքների քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: 

«Այս օրինագիծը հստակ ցուցիչն է այն բանի, թե հեղափոխությունից հետո Հայաստանը դեպի ուր է շարժվում, ուր ենք մենք գնում, եւ որտեղ ենք տեսնում Հայաստանը, ինչ երազանքներ ու նպատակներ ունենք: Այս օրենսդրական նախաձեռնությունը հենց այն Հայաստանի մասին է, որի մասին բոլորս երազում ենք: Հենց այսպիսի օրինագծերն են ցուցադրում, որ մենք մեծ հավակնություններ ունենք, մեր հանրությունը եւ մեր երկիրը այլեւս նվաստացված չեն, եւ այլեւս իրենց չեն տեսնում հետին պլանում»,- ոգեւորված հայտարարեց Ջուլհակյանը:

Նա նշեց, որ այս գործունեության մեջ ներգրավված երկրների ցուցակում են տասնյակից ոչ ավելի երկրներ, եւ Հայաստանը շուտով կլինի նրանց շարքերում եւ կհայտնվի առաջատար դիրքերում:

Ջուլհակյանը հիշեցրեց, որ Հայաստանը խորհրդային շրջանում միկրոէլեկտրոնիկայի, միկրոինժեներիայի եւ առաջավոր տեխնոլոգիաների ոլորտի մեջ ակտիվորեն ներգրավված հանրապետություն էր, իհարկե չհաստակեցնելով, թե այդ ամենի հետ ինչ կապ ունի «նոր» Հայաստանը: Նա միայն նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում բարենպաստ պայմաններում աշխատում են «10 հազար ծրագրավորողներ եւ ինժեներներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ