News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը պատժի կրումից ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը։

Դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին՝ սահմանելով 10 տարի ժամկետով փորձաշրջան:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ դատապարտյալն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Մանուկյանը հեղինակել է «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ...» անունը կրող գրքույկը, որում պատմում է 23 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների և դրանց հետևանքով ցմահ ազատազրկված լինելու, իր զղջման մասին՝ երիտասարդներին հորդորելով չկրկնել իր սխալը:

Նշենք, որ Մանուկյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը՝ բացասական, իսկ պրոբացիոն ծառայությունը դրական եզրակացություն էր տվել: Նման պայմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որում պահվում էր դատապարտյալը, միջնորդագիր էր տարել դատարան՝ վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Աշոտ Մանուկյանը 24 տարի առաջ մեղադրվել էր երեք զինծառայողի սպանության համար և գնդակահարության դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: 20 տարեկանում հանցանք կատարած Մանուկյանն այժմ 45 տարեկան է: Ինչպես քրեակատարողական ծառայությունն, այնպես էլ պրոբացիոն ծառայությունն արձանագրել են, որ Աշոտ Մանուկյանը պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ է դրսևորել, քրեական ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի, ակտիվորեն մասնակցել է վերասոցիալականացման միջոցառումներին: Սակայն, քրեակատարողական ծառայությունը գտել է, որ Մանուկյանի հանցանք կատարելու հավականությունը բարձր է: Պրոբացիոն ծառայությունն էլ թեև դատապարտյալի հանցանք կատարելու հավանականությունը ցածր է գնահատել ու նպատակահարմար գտել նրա վաղաժամկետ ազատումը`հանդես է եկել առաջարկությամբ, որը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ոչ իրավաչափ է համարում: Մասնավորապես` ծառայությունն առաջարկել է պայմանական վաղաժամկետ արձակման հարցը քննարկելիս դատապարտյալի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու նրա հոգեբանական բնութագիրը, որն, ըստ պրոբացիոն ծառայության, կարող է էական ազդեցություն ունենալ նրա վերասոցիալականացման գործընթացի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ