ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը ՀԱՊԿ-ից որևէ շահ չունի։

«Ուզում եմ մեկընդմիշտ արձանագրել՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր շահերը սպառված են։ Մենք այլևս ՀԱՊԿ-ի հետ կապված շահեր չունենք», - հայտարարել է Փաշինյանը նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։