News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է նավթի այլընտրանքային մատակարարումների մասին, հաղորդում է «Բելթա»-ն:

«Տեսնում եք, որ ամեն տարի Նոր տարուց առաջ մենք ստիպված ենք ծնկի գալ եւ աղաչել այդ նավթամթերքները»,- նշել է նա:

Լուկաշենկոն հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ամենեւին բլեֆ չի արել եւ հայտնել է, թե ինչպես կգործի Բելառուսը, եթե ռուսական կողմը չփոխի իր դիրքորոշումը:

Նրա խոսքով՝ այլընտրանքային մատակարարումների երթուղիներից մեկը Բալթիկայում նավահանգիստների միջոցով երթուղին է, եւ այդ կերպ արդեն մատակարարվում է նորվեգական նավթի խմբաքանակ: Եվս մեկ բալթյան երթուղի է Գդանսկից «Դրուժբա» նավթամուղի ճյուղերից մեկով երթուղին:

Լուկաշենկոյի խոսքով՝ երրորդ ուղղությունը եւս արդեն փորձարկվել է: Մասնավորապես, խոսքը Ուկրաինայի միջով դեպի Սեւ ծով մատակարարումն է:

«Եվ չորրորդը՝ Ռուսաստանը: Մենք չենք հրաժարվի այդ նավթից: Սակայն այդպիսով տեղի կունենա մատակարարումների դիվերսիֆիկացում: Մենք սկսել ենք փորձարկել այդ երթուղիները, ցանկանում ենք տեսնել՝ ինչ կստացվի, թե ինչ կորուստներ կունենանք համեմատած ռուսական նավթի ներկայիս գնի հետ: Դա բլեֆ չէ: Մենք պարզապես ցանկանում ենք տեսնել՝ ինչ կունենանք, որքան կկորցնենք»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Բելառուսը պայմանավորվում է համաշխարհային շուկայի բոլոր մասնակիցների հետ՝ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի: «Նրանց հետ փայլուն հարաբերություններ ունենք: Նրանք ասում են՝ որքան պետք է, այնքան կմատակարարենք: Իհարկե, դա համաշխարհային գին է: Սակայն նավթի որակն այնտեղ ավելի լավն է»,- հավելել է Բելառուսի նախագահը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ