News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տիկին Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Եթե ամբողջական եք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ այդ գործունեության արդյունքում ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել, այնինչ հարյուրավոր մրցույթներ են տեղի ունեցել։ Այդ ելույթի կարիքը չէր լինի, եթե դրանից առաջ իմ խոսքը լսեիք, երբ ասում էի, որ ծնողական ու մանկավարժական խորհուրդների դերի մեծացում է գնալու, և ըստ էության բոլոր այն մարդիկ, ովքեր նշանակվելու են լիազոր մարմնի կողմից, համայնքներից, մարզպետարաններից, զրո ազդեցություն են ունենալու  այդ խորհուրդներում։  Երբ այս ամբողջականի մեջ նայում եք, պետք է ալիքը փոխեք։ Բայց ես ցավում եմ, որ ձեր մոտ ալիքը փոխել չի լինում ու դուք մնացել եք հին ալիքի վրա, կարծես դուք խոսում եք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Մի արեք այսպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ դուք կառուցողական առաքարկներ անեք մեզ։ Եթե քաղաքականացվածությունից եք խոսում, Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեք ձեր ներկայացուցչին, որը իմ կողմից շատ հարգված մարդ է՝  Քրիստ Մարուքյանը։ Ես շատ ցավում եմ, որ ինքը ցանկանում է դիմում գրել, դուրս գալ, որովհետև նա այնտեղ շատ կարևոր դեր է կատարում»,-նշեց նա։

Տպել
Ամենաշատ