News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ ամբիոնից 20 օր ժամանակ տվեց ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին մանդատները վայր դնելու։

«Չի աշխատելու այդ մեխանիզմը ու չի կարող այնպես լինել, որ մենք գանք այստեղ ինչ-որ բաներ խոսենք։ Պայմանավորվենք, որ պետք է խոսենք միայն օրենքներից, պառլամենտարիզմից հետո դուրս գանք այս դահլիճից՝ ֆիլմեր սարքենք։ Բայց գրել ստատուսներ եւ վիրավորել ինձ եւ իմ գործընկերներին, չի աշխատելու այդ ձեւը։ Չի կարելի գնալ, գրել վիրավորանք պարունակող, ծաղրանք պարունակող ստատուսներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերջին գրառման մասին. «Խոսքը Գեւորգ Պետրոսյանի վերջին մտքի գոհարի մասին է, որը հերթական անգամ իր փայլատակումն է արել, ի վերջո ասել է, որ կա ԱԺ-ն ցրելու տարբեր ձեւեր, եւ այդ ձեւերից մեկը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի մանդատների ամբողջական վայր դնելն է։ Քուանշ դե, 20 օր ժամանակ կա, որի ընթացքում, հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել կամ վերջնականապես դուրս գալ այդ ոճից։ Հանգիստ թողեք ԱԺ-ն Պետրոսյան Գեւորով»։

Տպել
Ամենաշատ