News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոշտ քննադատության է ենթարկել իր սաուդցի գործընկերոջը՝ Աբդել իբն Ահմեդ ալ-Ջուբեյրին «նորմալ» երկրի մասին արտահայտության պատճառով, հաղորդում է Tasnim-ը:

Զարիֆը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան չի կարող «նորմալ» երկիր համարվել «Եմենում հումանիտար ճգնաժամի հանգեցրած քայլերի եւ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով»

«Նորմալ երկրներում ջարդեր տեղի չեն ունենում՝ քողարկված հյուպատոսությունների ներքո: Նորմալ երկրները չեն հարձակվում հարեւանների վրա եւ չեն հրաժարվում բանակցություններից: Այդուհանդերձ, մենք երկխոսության համար նախապայմաններ չենք դնում»,- գրել է նա Twitter-ում:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը CNBC-ին ասել է, որ Իրանը պետք է «նորմալ երկրի» պես գործի, որպեսզի Սաուդյան Արաբիան ցանկանա նստել բանակցային սեղանի շուրջ:

Դրանից հետո Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկ այլ գրառում է կատարել, որում նշել է, որ Իրանը բաց է իր հարեւանների հետ երկխոսության համար եւ պատրաստ է մասնակցել համատեղ աշխատանքներին, որոնք բխում են տարածաշրջանի շահերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ