News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 26
USD
478.39
EUR
520.92
RUB
7.28
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Վարորդներին ժամանակ է տրվել լուծելու արերկրից ներկրված ավտոմեքենաների խնդիրը, համարում է պատգամավոր Նուրլի Այթիեւան, հաղորդում է «Կազինֆորմ»-ը:

«Ես հասկանում եմ, որ հայկական, ղրղզական, ռուսական համարանիշերով ավտոմեքենաների գնումն անհրաժեշտ միջոց էր մեր ավտոսիրահարների համար. նրանց գրավել էր մատչելի գինը: Առհասարակ, դրա հիման վրա սոցիալական հիմնախնդիր ստեղծելը, իմ կարծիքով, սխալ է: Բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ չեն գնի այդպիսի մեքենաներ: Որոշ մարդկանց համար այդպիսի մեքենայի առկայությունը գումար վաստակելու հնարավորություն է, որոնք զբաղվում են մասնավոր փոխադրմամբ: Ավտոմոբիլիստների հիմնական զանգվածը ցանկացել է թարմացնել մեքենան, օգտագործել այն տան համար, անգամ փոքր բիզնես վարելու նպատակով: Երկրի ղեկավար Քասիմ Ժոմարտ Տոկաեւը շատ ճիշտ է ասել, որ պետք է հասկանալ, իրավիճակին տալ իրավական գնահատական: Այդուհանդերձ, մարդիկ, որոնք պատասխանատու են դրա համար, կարծում եմ, օբյեկտիվ կգտնվեն, այդ իրավիճակը կհասկանան: Դեռ ավելին, հաշվառելու համար կտրամադրվի բանականին երկար ժամկետ՝ մեկ տարուց ավելի»,-նշել է պատգամավորը:

Ավելի վաղ երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 24-ին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել: Ղազախստանի Հանրապետության  նախագահը հանձնարարել է կառավարությանը 1-ամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական գնահատականը: Այդ խնդիրը լուծելու համար Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում մեկանգամյա կարգով պետք է ապահովի 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման համար Ղազախստանի քաղաքացիների կողմից ավտոմեքենաների ժամանակավոր գրանցումը: Մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը ավտոսեփականատերերը պետք է վճարեն մաքսատուրքեր կամ դուրս բերեն մեքենան երկրից, կամ կատարեն օրենքով չարգելված այլ գործողություններ: Իր ելույթի վերջում երկրի նախագահը հանձնարարել է կառավարությանը դադարեցնել ուրիշ երկրներից ավտոմեքենաների անօրինական ներկրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել