News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մեր գլխավոր նպատակը դատական իշխանության բարեփոխումներն են, ես չեմ ուզում ոչ մեկից ազատվել կամ չազատվել, ես ուզում եմ, որ Հայաստանն ազատվի կոռումպացված համակարգի մնացուկներից։ Այս մասին հունվարի 25-ին Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ուզում է արդյոք ինքը ցանկացած գնով ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից։

«Ուզում եմ, որ լինի իսկապես անկախ դատական համակարգ, որը վարչապետի կամ կառավարության ցուցումների բացակայության պայմաններում չի փնտրում այլ «ցուցում տվողների»,- շարունակեց Փաշինյանը։ Կրկնելով նախկինում ասածը՝ վարչապետը ուրախություն հայտնեց այն հանգամանքի կապակցությամբ, որ «Հայաստանի դատական համակարգը ցույց է տալիս, որ առողջացման ուղիով է գնում»։

Կան շատ դատավորներ, այդ թվում ՍԴ-ում, որոնք, ես համոզված եմ, վստահ են, որ չեն նեքաշվի այն մարդկանց օրակարգ, որոնք պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին, հայտարարեց Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե տվել է արդյոք հանձնարարություններ կապված ՍԴ-ի հետ, Վարչապետը խուսափեց հարցի էությունից եւ սկսեց բացատրել, որ առաջադրանքները շատ տարբեր կարող են լինել։ «Բերեմ օրինակ։ Ստացվել է տեղեկատվություն, որ ինչ-որ դատավոր, պատգամավոր եւ այլն, կապված է արտասահմանյան պետության հատուկ ծառայությունների հետ։ Եւ ի՞նչ ասենք՝ «եթե պատգամավոր է չպիտի՞ պարզենք»։ Իհարկե՝ ոչ։ Կամ կոռուպցիայի հետ կապված տեղեկատվություն։ Իսկ ի՞նչ է կոռուպցիան։ Դա, երբ ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ»,- տարակուսեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ նույնպես կան քրեական գործեր։ Որպես իրավապահ մարմինների աշխատանքի օրինակ, նա նշեց քրեական հետապնդումների փաստերը նաեւ իր կուսակցության ներկայացուցիչների եւ նույնիսկ բարեկամի հանդեպ , երբ դատարանը մեղադրական վճիռ է կայացրել։ «Մեզ մեղադրում են, թե ինչու չէինք հետեւում Գեորգի Կուտոյանին, նրա տանը քննչական միջոցառումներ չէինք իրականացնում։ Աբսուրդը հասել է նրան, որ մեզ դրանում մեղադրում են։ Այսինքն, բոլորի հանդեպ օպերատիվ գործողություննե՞ր անցկացնենք»,- հետաքրքրվեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ