News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ իրեն կհաջողվի մեկ տարում ավարտել Մեծ Բրիտանիայի հետ նոր առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ ելույթ ունենաով Լոնդոնի միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես բավական լավատեսորեն եմ տրամադրված,- ասել է Մնուչինը, որի խոսքերն է մեջբերում Reuters-ը,- Մենք փորձում ենք հասնել նրան, որպեսզի բանակցությունները մեկ տարվա ընթացքում ավարտվեն, քանի որ մենք բոլորս ենթադրում ենք, որ դա երկու կողմի համար էլ կարեւոր է»։

Նախարարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը թույլ կտա էականորեն մեծացնել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան միաժամանակ աշխատել թեմաների լայն շրջանակի վրա, որպեսզի արագացնեն բանակցությունները։ Ընդ որում, նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն ավարտելու համար Միացյալ Թագավորությանն անհրաժեշտ կլինի Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերություններում մի շարք հարցեր կարգավորել։ Սակայն Մնուչինը չի կարծում, որ դրա պատճառով ամերիկա-բրիտանական համաձայնագրի կնքումը շատ ժամանակ կպահանջի։

Այս շաբաթ Մնուչինը Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդի հետ մի քանի հանդիպումներ է անցկացրել Լոնդոնում եւ Դավոսում։ Նրա խոսքերով՝ բրիտանական մայրաքաղաքում շաբաթ օրվա հանդիպման թեմաներից մեկը եղել է թվային ոլորտի ընկերությունների հարկի հարցը։ Թվային հարկը, որը Բրիտանիան ծրագրում է ապրիլից սահմանել, առաջին հերթին կառնչվի ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին, ներառյալ Amazon-ին, Google-ին եւ Facebook-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ