News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեկ շաբաթվա ընթացքում Իլոն Մասկի կարողությունն ավելացել է 1.7 մլրդ դոլարով եւ հասել 32 մլրդ դոլարի, գրում է Forbes-ը:

Դա տեղի է ունեցել Մասկի ենթակայության տակ Tesla ավտոարտադրողի գնանշումների աճի շնորհիվ, որը մինչեւ հունվարի 23-ն աճել է 16 տոկոսով (տարեսկզբից ավելի քան 30 տոկոսով):

Կապիտալացման արդյունքում Tesla-ն առաջին անցել է բերել 100 մլրդ դոլարի շեմը եւ հունվարի 26-ի դրությամբ կազմում է 101.8 մլրդ դոլար: Ցուցանիշները թույլ են տվել Մասկի ընկերությանը շուկայական գնի առումով առաջ անցնել Ford եւ GM ընկերություններից, ինչը Forbes-ն անվանում է «անհավանական առաջընթաց»: Անցած տարի Tesla-ն մատակարարել է շուրջ 367 հազար ավտոմեքենա, իսկ Ford-ն ու GM-ը՝ համապատասխանաբար 2.4 եւ 2.9 մլն մեքենա:

Եթե Tesla-ն պահպանի 100 մլրդ դոլարի շեմը մի քանի ամվա ընթացքում, ապա Մասկը կկարողանա հավակնել 346 մլն դոլարի չափով պարգեւատրման, նշել է Bloomberg-ը: 2018 թվականի մարտին Tesla-ի բաժնետերերը կապել են ձեռնարկատիրոջ պարգեւատրումն ավտոարտադրողի ֆինանսական ցուցանիշների հետ. խոսքը վերաբերել է տասը տարվա ընթացքում 12 տրանշերին: Բոլոր տրանշերը ստանալու համար Մասկին անհրաժեշտ է ավելացնել Tesla-ի շուկայական արժեքը՝ հասցնելով 650 մլրդ դոլարի: Bloomberg-ը գրել է, որ փոխհատուցման առավելագույն արժեքը կարող է կազմել ավելի քան 50 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ