News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին։

«2012-2018 թթ. Նիկոլ Փաշինյանն իմ աշխատասենյակում բազմաթիվ անգամ սուրճ է խմել: Իմ օգնականն էլ էդ առիթներով երևի հարցրել է` սուրճը շաքարո՞վ, թե առանց, պարոն Փաշինյան: Նիկոլն էլ միշտ շնորհակալություն էր հայտնում: Փաստորեն, Նիկոլն ու օգնականս ոտքի վրա պարբերաբար քծնանքի ու շողոքորթության ռևերանսներ են փոխանակել, չեմ էլ իմացել:

Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում էլի... Չի լինում»,-նշել է նա:

Տպել
Ամենաշատ