News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ փետրվարից սկսում է գործել աշխատանքային վիզաներ ստանալու նոր արագացված ռեժիմ, որը կոչված է երկիր գրավել ամբողջ աշխարհի առաջադեմ գիտնականներին, հայտնում է BBC-ն։

Նման վիզաների թիվը չի սահմանափակվի, դրանք կարող են ստանալ Մեծ Բրիտանիայում բոլոր աշխատել ցանկացողները, եթե նրանք համապատասխան որակավորում ունեն։

Այսպիսով, իշխանությունները կատարում են «երկիրը «տաղանդավոր գիտնականների համար սուպերմագնիս» դարձնելու վարչապետի անցյալ տարվա խոստումը։

Վիզային նոր համակարգը կսկսի գործել փետրվարի 20-ից՝ Հետազոտությունների եւ ինովացիաների բրիտանական գործակալության (UKRI) կառավարման ներքո, որը սուբսիդավորում է պետական հետազոտությունները, այլ ոչ թե Հոմ-գրասենյակինը, որը սովորաբար զբաղվում է վիզայի հարցերով։ Դա արվել է նրա համար, որպեսզի հայտերը արագ նայեն մասնագետները, որոնք հասկանում են գիտական աստիճաններից եւ ձեռքբերումներից, ոչ թե էմիգրացիոն ծառայությունների աշխատակիցները։

Փորձելով ցրել միջազգային գիտական ծրագրերում Մեծ Բրիտանիայի մասնակցության վրա Brexit-ի ազդեցության մասին մտահոգությունները՝ բրիտանական իշխանությունները հաստատում են, որ վիզայի նոր ծրագիրը մշակվել է այնպիսի թիրախավորմամբ, որպեսզի բրիտանական հետազոտական նախագծերը կարողանան ամբողջ աշխարհից հավաքել լավագույն գիտնականներին։

Այս քայլը մեծ հաղթանակ է հետազոտական կազմակերպությունների համար, որոնք ամբողջ ուժով ձգտում էին կառավարությունից հասնել աշխատանքային վիզաներ ստանալու այսպիսի արագացված ռեժիմի, որպեսզի Brexit-ից հետո փոխհատուցեն ուղեղների արտահոսքը։

Նրանց հատկապես ուրախացնում է այն փաստը, որ UKRI-ն, այսպես կոչված, հավանության արժանացած հետազոտական կազմակերպություններից աջակցություն ստանալու դեպքում այժմ կարող է ինքը երաշխավորել հայց ներկայացնողի համար։

Սրա հետ մեկտեղ, 2018-2019թթ․ ֆինանսական տարում գիտնականների համար վիզաների քվոտան (այն կոչվում էր Tier 1 (Exceptional Talent)) կազմել է 2000, սակայն վիզա ստացել է 550 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել