News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մենք դեռ անսպառ անելիք ունենք՝ կայացնելու 21-րդ դարի գերարդիական, մարդակենտրոն եւ տեխնոլոգիական հզոր բանակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք

Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Հայոց բանակը նշում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը։ Մեր բանակը մեր ամենամեծ սերն է ու հպարտությունը, բայց նաեւ մեր ամենամեծ հոգսն ու մտահոգությունը, եւ համարյա յուրաքանչյուրս այս կամ այն կերպ առնչվում ենք բանակին, ապրում նրա կյանքով, անկեղծ ուրախանում նրա ձեռքբերումներով, եւ խորը ցավ ապրում նրա յուրաքանչյուր կորուստից։

Վերջին տարիների ընթացքում անմիջականորեն աշխատելով մեր բանակի հետ՝ ես խորին ակնածանքով եմ լցվել մեր բանակի, իր սպաների եւ զինվորների, իր բոլոր նվիրյալների հանդեպ, միեւնույն ժամանակ շատ ավելի լավ եմ պատկերացնում այսօր իր հոգսերն ու խնդիրները։ Մենք իսկապես կարող ենք հպարտանալ մեր բանակով՝ այն մեր անկախ պետականության ց՛այսօր ստեղծած մեծագույն արժեքն է, մեր պետության ամուր ողնաշարը, մեր հերոսների եւ նվիրյալների սխրանքի ու ավանդության հպարտ հանգրվանը։ Միեւնուն ժամանակ, մենք դեռ անսպառ անելիք ունենք՝ կայացնելու 21-րդ դարի գերարդիական, մարդակենտրոն եւ տեխնոլոգիական, հզոր բանակը, որը շարունակաբար կապահովի մեր երկրի անվտանգությունը, մեր բոլորի խաղաղ կյանքը, եւ սեփական երկրում հաջողության հասնելու հնարավորությունը։

Այս տոնականը օրը, ես ցանկանում եմ շնորհավորել մեր բանակի յուրաքանչյուր զինվորին, սպային եւ քաղաքացիական ծառայողներին, ցանկանալ նրանց խաղաղ եւ անկորուստ ծառայություն, հաջողություն՝ բոլոր գործերում, երջանկություն՝ կյանքում։

Շնորհավոր բոլորիդ տոնը, եղբայրներ ու քույրեր, Աստծո աջը ձեզնից անպակաս:

Տպել