News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն)։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Անհայտ պատճառներով դիմակավորված անձինք կոպիտ վարվելով անձին բերման են ենթարկել կամ նույնիսկ կարելի է ասել առևանգել են Նարեկ Մալյանին։ Ակնհայտ է, որ դիմակավորված անձինք ձեռնաշղթաներով բերման են ենթարկում այն ժամանակ, երբ տեղի է ունեցել կամ տվյալ պահին տեղի է ունենում հանցագործություն։ Իսկ սա քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների մի ձև է։

Այսինքն եթե դուք քննադատություն ես հնչեցնում, այն էլ կոշտ քննադատություն, կպառկեցնեն ասֆալտին, դիմակավորված անձինք ձեռնաշղթաներով բերման կենթարկեն 6-րդ վարչություն, ընդ որում չեք էլ կարող իմանալ ինչի համար։ Երկար ժամանակ է՝ այստեղ ենք և չգիտենք՝ ինչու է անձը բերման ենթարկվել ինչպես ծանր հանցագործ։

Այս գործով որևէ տեղեկություն չունենք։ Ես խոսել եմ նաև ՄԻՊ-ի հետ, տեղեկացրել եմ  դեպքի մասին, պարոն Թաթոյանը տեղեկացրել է, որ իր արագ արձագանքման խումբը արդեն սրանով զբաղվում է»,-նշեց նա։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որիրեն թույլ չեն տալիս որպես Մալյանի փաստաբան բարձրանալ․ «Ինձ հնարավորություն չեն տալիս բարձրանալ հանրային գործիչ Նարեկ Մալյանի մոտ։

Որևէ գաղափար չունենք, թե ինչու է բերման ենթարկվել։ Պատճառն ամենայն հավանականությամբ քաղաքական է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Կոտայքի մարզում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի…
Հանրապետության Հարապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել… Նարեկ Մալյանը. Ռուբեն Մելիքյան
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կարող են հանգիստ լինել. խոսքը մեկ այլ հիանալի անձնավորության մասին է...
Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է
Միջնորդություն էր ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ...
Թենեսիում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ, երեք մարդ մահացել է. ABC News
Թենեսիում փոքր ինքնաթիռ է կործանվել...
Ամենաշատ