News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Տագնապային զգացողությունները, որոնք առաջանում են հնարավոր սպառնալիքի սպասումից, բավական շատ են տարբերվում իրական վախից։ Դրանք, ինչպես պարզել են Ֆինլանդիայից հետազոտողները, հիմնված են երկու տարբեր նեյրոնային մեխանիզմների վրա։ Դա պարզել, NeuroImage թերթի տվյալներով, գիտնականներին օգնել են սարսափ-ֆիլմերը, հայտնում է Planet- today-ը։

Տուրկու համալսարանից գիտնականները, որոնց խումբը գլխավորել է Մեթյու Հադսոնը, ուսումնասիրել են այն կամավորների գլխուղեղի ակտիվությունը, որոնք փորձաքննության շրջանակներում սարսափ-ֆիլմեր են դիտել։ Եթե ֆիլմում հայտնվել են, այսպես կոչված, սքրիմերներ (սարսափելի պահ՝ հիմնված անսպասելիության վրա), ՄՌՏ-ն ֆիքսել է գլխուղեղի այն հատվածների ակտիվություն, որոնք կապված են կոգնիտիվ գործառույթների եւ զգացմունքային երեւույթների հետ։ Ճնշող զգացողության դեպքում, որով անընդհատ ուղեկցվել է դիտումը, ակտիվացել են գլխուղեղի սենսորային հատվածները։

Սարսափ-ֆիլմ դիտելու ժամանակ գլխուղեղի հատվածների ակտիվացման ֆունկցիոնալ կապերը աճել են՝ հաշվի առնելով այն, թե որքան սարսափելի է թվացել ֆիլմը դիտողին։ Գիտնականները կարծում են, որ ուղեղի նման վարքագիծը կարելի է մեկնաբանել որպես իրական վտանգին պատրաստվել։

«Վտանգին մեր ուղեղի արձագանքը կենսաբանական մեխանիզմ է՝ հինավուրց էվոլյուցիոն պատմությամբ։ Սպառնալիքի հայտնվելու դեպքում օրգանիզմը մոբիլիզացվում է, որպեսզի այն վերացնի։ Որպես օրենք, միանում է «խփիր կամ փախիր» ռեակցիան։ Սակայն որոշ դեպքերում կենդանիները, հակառակը, քարանում են, որպեսզի աննկատ մնան։ Ի դեպ, դա նույնպես թաքնվելու փորձ է։ Այժմ, սարսափ-ֆիլմերի շնորհիվ մենք գիտենք, որ վախի տարբեր տեսակները առաջանում են տարբեր նեյրոնային մեխանիզմների աշխատանքի հետեւանքով»,- պատմել է Հադսոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել