News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Ասլան Բժանիային որպես մարտի 22-ին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրող նախաձեռնող խմբին, նրանք պետք է հավաքեն 2,5 հազար ստորագրություն, որպեսզի ընդդիմադրի թեկնածությունը հաստատվի ԿԸՀ-ում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ ցուցարարները, պահանջելով նախագահի հրաժարականը, հունվարի 9-ին  ներխուժել էին Աբխազիայի նախագահի նստավայր։ Հաջորդ օրը Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկեց նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի էին ունեցել անցած տարվա սեպտեմբերին։ Հունվարի 12-ին նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական տվեց։ ԿԸՀ-ն նախագահի նոր ընտրություններ նշանակեց մարտի 22-ին։

Ավելի վաղ Աբխազիայի ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել։

Աբխազիայի նախագահի թեկնածուների առաջադրումը սկսվել է հունվարի 22-ին եւ տեւելու է մինչեւ փետրվարի 11-ը։ Ընտրությունների վրա կծախսվի 15 մլն ռուբլի։ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լեզվաբանական հանձնաժողովը արդեն նշանակել է աբխազերենի քննությունների անցկացման ամսաթվերը նախագահի թեկնածուների համար, նրանք պետք է շարադրություն գրեն եւ պատմեն իրենց մասին։ Աբխազերենի քննությունները տեղի կունենան հունվարի 27-31-ը, ինչպես նաեւ փետրվարի 3, 7, 10- 11-ին։

Իրենց թեկնածուներին առաջադրելու իրավունք ունեն քաղաքական կուսակցությունները եւ ընտրողների խմբերը։ Ընտրողների խմբի կողմից թեկնածուի առաջադրման համար պետք է հավաքվի 2 հազարից ոչ պակաս ստորագրություն, բայց ոչ ավելի, քան 2,5 հազարը։ Կուսակցությունը թեկնածու առաջադրում է համագումարում կամ համաժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ