News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած մերձավորարեւելյան կարգավորման պլանը չարժի նույնիսկ այն թանաքը, որով գրվել է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իսլամական ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Սամի Աբու Զուխարին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Թրամփի «դարի գործարքը» չարժի նույնիսկ այն թանաքը, որով գրվել է, այն կընկնի Պաղեստինի միասնականության առջեւ,- գրել է նա,- Մտրակի եւ բլիթի Թրամփի քաղաքականությունը չի աշխատի պաղեստինցիների հետ, եւ նրա գործարքը կգնա պատմության աղբանոցը, իսկ Պաղեստինը եւ Երուսաղեմը կմնան մեզ»։

Պաղեստինյան դիմադրության «Իսլամական ջիհադ» առավել ազդեցիկ խմբավորման առաջնորդներից Դաուդ Շիխաբը հայտարարել է, որ Թրամփի եւ Նեթանյահուի ելույթները «լի են ատելությամբ եւ առասպելներով, որոնք տարածաշրջանը կգցեն բռնության հորձանուտը»։ Պաղեստինյան ժողովուրդը, վստահեցրել է նա, «ամեն կերպ կդիմադրի այդ գործարքին եւ կդիմակայի բոլոր հասանելի միջոցներով»։

Թրամփը Վաշինգտոնում հրապարակել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման 80 էջանոց պլանի որոշ դրույթներ։ Պլանը կոչ է անում ստեղծել Պաղեստինի պետություն՝ արեւելյան Երուսաղեմի շրջանում մայրաքաղաքով։ Դա ավելի քան երկու անգամ կմեծացնի այժմ Պաղեստինի հսկողության տակ գտնվող տարածքը, թեեւ Թրամփը նշել է, որ Երուսաղեմը կմնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը։

Ըստ Թրամփի՝ նպատակն այն է, որ հասնեն Իսրայելի պետության՝ որպես ազգային հրեական պետության, եւ Պաղեստինի պետության փոխադարձ ճանաչման՝ հավասար քաղաքացիական իրավունքներով բոլորի համար՝ յուրաքանչյուր պետությունում։ Թրամփը խոստացել է, թե ԱՄՆ-ը կաշխատի, որ պաղեստինյան պետության տարածքն անքակտելի լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ