News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսպիսի տեսք կարող է ունենալ ապագա Պաղեստինի պետությունը՝ արեւելյան Երուսաղեմի որոշ շրջանների մայրաքաղաքով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տեղադրելով համապատասխան քարտեզը։

«Ես միշտ կանգնած կլինեմ Իսրայելի պետության եւ հրեա ժողովրդի կողքին։ Ես վստահաբար աջակցում եմ նրանց անվտանգությանը եւ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքին։ Խաղաղության ժամանակն է»,- նշել է նա։

Ինչպես հաղորդվել էր նախկինում, Թրամփը Վաշինգտոնում հրապարակել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման 80 էջանոց պլանի որոշ դրույթներ։ Պլանը կոչ է անում ստեղծել Պաղեստինի պետություն՝ արեւելյան Երուսաղեմի շրջանում մայրաքաղաքով, որտեղ ԱՄՆ-ը «հպարտությամբ դեսպանություն կբացի»։ Դա ավելի քան երկու անգամ կմեծացնի այժմ Պաղեստինի հսկողության տակ գտնվող տարածքը, թեեւ Թրամփը նշել է, որ Երուսաղեմը կմնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը։

Պլանը նաեւ պահանջում է նոր իսրայելական բնակավայրերի կառուցման քառամյա սառեցում։ Այդ ընթացքում պետք է համաձայնեցվեն համընդգրկուն համաձայնագրի կետերը։

Նպատակն այն է, որ հասնեն Իսրայելի պետության՝ որպես ազգային հրեական պետության, եւ Պաղեստինի պետության փոխադարձ ճանաչման՝ հավասար քաղաքացիական իրավունքներով բոլորի համար՝ յուրաքանչյուր պետությունում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ