News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 28-ին, ժամը 21:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտովթար, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արագյուղ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի սկզբնամասում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Մ., ծնված 1992 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվելով (մոտ 20 մ) հայտնվել հարակից դաշտում: Վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գողության համար հետախուզվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները...
Վարորդը, որի մեքենան Գերմանիայում մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ, դա կանխամտածված է արել
«Ելնելով տեղում իրավիճակից՝ ներկայում չի կարելի բացառել ահաբեկչությունը»․․․
Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր
Բերման են ենթարկվել թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով...
Իջեւանի ոստիկանները բացահայտեցին էլեկտրոնիկայի խանութից կատարված գողությունը․ մեկ անձ կալանավորվել է
Ոստիկանության Իջեւանի բաժին բերման ենթարկված, ապա քննչական բաժին ներկայացված 33-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք տվեց…
Հրդեհ Երեւանում բնակելի տանը. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով...
Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները
Առաջին դեպքը Շենգավիթ վարչական տարածքում էր կատարվել: Ժամը 17-ի սահմաններում թիվ 12 երթուղու ավտոբուսում...
Ամենաշատ